ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ նախագահի բանագնացներ Սթիվ ՈՒիտկոֆի և Ջարեդ Քուշների հետ հանդիպումից առաջ, խոսելով Եվրոպայի հետ պատերազմի մասին, մասնավորապես նշել է. «Մենք Եվրոպայի հետ պատերազմ չենք ուզում։ Բայց եթե Եվրոպան հանկարծ ցանկանա սկսել պատերազմ, և այն սկսվի, ապա գուցե շատ ավելի արագ կլինի իրավիճակ, որի դեպքում այլևս չի լինի որևէ մեկը, ում հետ պետք է պայմանավորվել»:               
 

Թանգարանները փակելուց առաջ ընձեռենք թքելու հնարավորություն

Թանգարանները փակելուց առաջ ընձեռենք թքելու հնարավորություն
15.07.2023 | 17:07

Վարչապետը դժգոհ է, որ կան թանգարաններ, որտեղ մեկ մարդ է մտնում և առաջարկում է այդպիսի թանգարանները փակել։

Որպեսզի թանգարանների այցելուների թիվն ավելանա, առաջարկում եմ բոլոր թանգարաններում առանձնացնել մեկ ցուցադրական սրահ և այդտեղ կախել Աթաթուրքից սկսած բոլոր ցեղասպանների այդ թվում էրդողանի և ալիևների լուսանկարները;

Ցուցադրել և այցելուներին իրավունք վերապահել թքելու իրենց նախասիրության լուսանկարների վրա։

Արդյունքները գնահատենք ու նոր որոշում կայացնենք։

Թեմիկ ԽԱԼԱՓՅԱՆ

Դիտվել է՝ 3123

Մեկնաբանություններ